ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային և հարավային տարածքային ստորաբաժանման աշխատակիցները ստուգայցերով եղել են Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքներում, ինչպես նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Տեսչական մարմնի աշխատակիցների ստուգայցը եղել է վերոնշյալ համայնքներում գործող գրասենյակային փակ տարածքներում, նախադպրոցական, ուսումնական հաստատություններում, պոլիկլինիկաներում, ստոմատոլոգիական կլինիկաներում, դեղատներում, տոնավաճառներում, ինչպես նաև մանրամեծածախ առևտրի այլ կետերում և վարսավիրանոցներում: Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Տեսչական մարմնի մասնագետներն արձանագրել են դիմակ չկրելու, հեռավար ջերմաչափեր չունենալու դեպքեր։ Եղել են որոշ խախտումներ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանների վարման կարգում։ ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումների տեսուչները տվել են մի շարք հանձնարարականներ առկա թերություններն [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանն արտագնա ժողով է հրավիրել Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների պետերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԱՏՄ 2020-2021 թվականների ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները, կորոնավիրուսի (COVID-19) շրջանակներում համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման ուղիները և այլ ընթացիկ հարցեր: Արտագնա ժողովն անցկացվել է Արևմտյան տարածքային կենտրոնի Արտաշատ քաղաքի վերջերս վերանորոգված գրասենյակում։ 2020 թ-ին կառավարության որոշմամբ Արևմտյան տարածքային կենտրոնին կցվեց համայնքային սեփականություն հանդիսացող ոչ բարվոք վիճակում գտնվող գրասենյակային տարածք, որն էլ Տեսչական մարմնի խնայված միջոցների հաշվին վերանորոգվեց։ Մինչ այդ տարածքային կենտրոնը գործում էր մասնավորից վարձակալած տարածքում։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային և հարավային տարածքային կենտրոնների աշխատակիցները ստուգայցերով եղել են Սյունիքի մարզի Կապան և Սիսիան քաղաքներում, ինչպես նաև Շիրակի մարզի՝ մասնավորապես մարզկենտրոն Գյումրիում, Ախուրյան խոշորացված համայնքում և Պեմզաշենում: Տեսչականի աշխատակիցների ստուգայցը եղել է վերոնշյալ համայնքներում գործող համայնքապետարաններում, պոլիկլինիկաներում, դեղատներում, դպրոցներում, մանկապարտեզներում, գրասենյակային փակ տարածքներում, ինչպես նաև մանրամեծախ առևտրի կենտրոններում։ Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Արձանագրվել են որոշ խախտումներ դիմակների ոչ պատշաճ կրման հետ կապված։ Ընդհանուր առմամբ մասնագետների առանձնակի կոպիտ խախտումներ չեն արձանագրել։ Տեսչական մարմնի մասնագետները մեկ անգամ ևս իրազեկել և հորդորել են խստորեն հետևել անվտանգության սահմանված նորմերի պահպանմանը։
Մանրամասն ➜