azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչները վերապատրաստվեցին

Ավարտվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչների համար վերապատրաստման դասընթացը, որը նախաձեռնել էր Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ)։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը ներկայացրել է Աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները։

Դասընթացի մասնակիցներին նաև ներկայացվել են Տեսչական մարմնի լիազորություններն ու գործառույթները, աշխատանքի օրենսդրության վերահսկողության, աշխատանքի անվտանգության վերաբերյալ կարգավորումները, վարչարարության մեջ առկա բացթողումները, որոնք հիմք են դառնում դատարանների կողմից ՏՄ որոշումները բեկանելու համար։

Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ողջունել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ԱՄԿ-ի գործընկերներին` դասընթացը կազմակերպելու համար։

   


Վերադառնալ