azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




800 ստուգայց` 1 շաբաթում․ ԱԱՏՄ տեսուչները շարունակում են վերահսկողությունը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թ-ի մարտի 7-12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 800 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։

ԱԱՏՄ մասնագետները բացահայտել են 5 խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսավարողներից 4-ին տրվել է նախազգուշացում։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 5 որոշում։

Նշենք, որ արձանագրված խախտումները վերաբերել են առողջապահության նախարարի 78-Ն հրամանին, այսինքն՝ չպատվաստված աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 7 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու պահանջին։


Վերադառնալ