ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնների աշխատակիցները Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ ուժեղացված վերահսկողություն են իրականացրել Վայք, Եղեգնաձոր, Կապան, Սիսիան, Գորիս, Վանաձոր, Գյումրի, Վեդի, Արտաշատ, Էջմիածին, Աբովյան,Գավառ քաղաքներում և հարակից գյուղերում։ Դիտարկվել են դեղատներ, դպրոցներ, նախակրթարաններ, գրասենյակներ, մանրամեծածախ առևտրի կենտրոններ, վարսավիրանոցներ։ Ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների դեպքում տրվել են նախազգուշացումներ։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի ղեկավար Արման Ոսկանյանն այսօր աշխատանքային այցով եղել է Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում: Տարածքային կենտրոնի ղեկավարը հանդիպել է ՍԲՀԿ հերթապահ կազմի հետ: Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի հերթապահ բժիշկ Գայանե Մելքումյանը պարոն Ոսկանյանին ներկայացրել է ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև ծանոթացրել է ժամանման և մեկնման գործընթացի կազմակերպչական աշխատանքներին։ Անդրադարձ է եղել կատարվելիք աշխատանքներին, ինչպես նաև քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։ Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցեր են անցկացրել Հյուսիսային պողոտայի տարածքում։ Ընդհանուր առմամբ կատարվել է 89 ստուգայց, այդ թվում՝ 43 տրանսպորտ, 42 մանրամեծածախ առևտրի կենտրոններ, 3 դեղատուն, 1 գրասենյակ։ Հայտնաբերվել է 8 խախտում։ Մարզային տարածքային կենտրոնները ստուգայցեր են կատարել Գորիս և Վանաձոր քաղաքներում։ Covid-անվտանգության կանոնների պահպանմանը միտված վերահսկողության թիրախում առավելապես պետական կառույցներն են եղել՝ Ոստիկանության վարչություն, անձնագրային բաժանմունքներ, սոցիալական ծառայություն, գրասենյակներ, նաև արդյունաբերական, կտորի, հագուստի, զարդերի առևտրի կենտրոններ։ Խախտումների արձանագրման դեպքում տրվել են նախազգուշացումներ։
Մանրամասն ➜