ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցերով եղել են Սյունիքի մարզի Կապան և Սիսիան քաղաքներում: Տեսչական մարմնի աշխատակիցների ստուգայցը եղել է վերոնշյալ համայնքներում գործող գրասենյակային փակ տարածքներում, հանրակրթական ուսումնական հաստատություններում, ստոմատոլոգիական կլինիկաներում, դեղատներում, ինչպես նաև մանրամեծածախ առևտրի կենտրոններում և գեղեցկության սրահներում: Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Տեսչական մարմնի մասնագետները ստուգայցերի արդյունքում արձանագրել են դիմակ չկրելու երևույթներ: ԱԱՏՄ տարծքային ստորաբաժանման տեսուչները հանձնարարականներ են տվել արձանագրված թերություններն ու խախտումները վերացնելու ուղղությամբ: Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է COVID-19-ը վարակի կանխարգելմանն ուղղված իրազեկման լայնածավալ աշխատանքները։ Այս համատեքստում Տեսչական մարմինը «ՕքսԵՋեն» հիմնադրամի հետ համատեղ՝ «Օքսֆամ ՄԲ» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ տեղեկատվական թերթիկներ է պատրաստել և տպագրել, որոնք կնպաստեն ազգաբնակչության իրազեկվածության բարձրացմանը։ Թերթիկներում ներկայացվում են կանխարգելման պարտադիր պահանջները՝ Պարտադիր կրել դիմակ, Խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց, Խուսափել այլ անձանց հետ սերտ շփուﬓերից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց, Փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արﬓկային ծալքի հատվածով (ոչ դաստակով), Օգտագործված անձեռոցիկն ու դիմակը անﬕջապես նետել կափարիչի ոտնակային կառավարմամբ աղբարկղ, Հաճախակի լվանալ ձեռքերն օճառով և ջրով առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով և [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի մասնակցությամբ տեղի է ունեցել՝ «Աշխատանքի տեսչության համակարգի էվոլյուցիան 2016-2021թթ.» թեմայով կլոր սեղան-քննարկում։ Հեռավար քննարկումը կազմակերպվել է ԱՄԿ հայաստանյան գրասենյակի և ԵՄ աջակցությամբ։ Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Եվրամիության պատվիրակությունից, Աշխատանքի միջազգային կազմակերպությունից և այլ կառույցներից։ Կողմերը բարձր են գնահատել Տեսչական մարմնի կողմից այս ուղղությամբ արված աշխատանքները, մասնավորապես, տեսչական մարմնում կատարված աշխատանքների ընթացքը, զարգացումը, օրենսդրական բարեփոխումները։ Նախանշվել են հետագա անելիքները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքը՝ ստանալ առավել լավ արդյունք։
Մանրամասն ➜