azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Տեսչական մարմնի աշխատակիցները հրաձգության հանրապետական մրցույթում զբաղեցրել են 4-րդ տեղը

26.03.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները մարտի 22-ից 23-ը մասնակցել են պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթին, որն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ։ Մրցույթն անցկացվել է «Ասպար Արմս» հրաձգարանում։ Միջոցառման նպատակն էր պետական մարմինների աշխատողների շրջանում զարգացնել զենքի արդյունավետ օգտագործման և արագ կողմնորոշման հմտությունը: Մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի, նախարարությունների, կառավարությանն առընթեր պետական մարմինների, մարզպետարանների մոտ 200 աշխատակիցներ: Մրցել են անհատական և թիմային հաշվարկով: Տեսչական մարմնից մրցույթին մասնակցել է 6 աշխատակից։ Վերջնարդյունքում 34 գերատեսչության շարքում ԱԱՏՄ թիմը 87 միավորով զբաղեցրել է 4-րդ տեղը։    

Մանրամասն ➜


127 գրավոր հարցում` 2020 թվականի ընթացքում. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

25.03.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2020 թվականին քաղաքացիներից, տնտեսավարող սուբյեկտներից, տարբեր հասարակական կազմակերպություններից և զանգվածային լրատվական միջոցներից ստացել է տեղեկատվություն ստանալու 127 գրավոր հարցում։ Լրատվամիջոցներից ստացված հարցումները կազմել են ընդհանուր հարցումների 13%-ը։ Հարցումներն առնչվել են տեսչական մարմնի կողմից վերահսկողության ենթակա բոլոր 4 ոլորտներին։ Համավարակով պայմանավորված, գերակշռել են COVID-19-ի կանոնների վերաբերյալ հարցումները։ Բոլոր հարցումներին տրվել է սպառիչ պատասխան և տրամադրվել է լիարժեք տեղեկատվություն։ Մերժումներ՝ 0:

Մանրամասն ➜


ՍԲՀԿ իրականացրած կանխարգելիչ աշխատանքներ՝ 2020թ․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

24.03.2021

  Կորոնավիրոսային (COVID-19) համավարակով պայմանավորված Տեսչական մարմնի Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը 2020 թվականի հունվարի 24-ից մինչ օրս աշխատում են ուժեղացված աշխատանքային ռեժիմով։ 2020 թվականի մարտ ամսից հսկողություն է իրականացվել (հեռավար ջերմաչափում, արտաքին զննում, սերտիֆիկատների ստուգում, ծանուցագրերի և տեղեկաթերթերի տրամադրում) տարբեր երկրներից ժամանած. 2 508 չվերթով, 199 946 ավտոտրանսպորտային միջոցով, 1 447 գնացքով ժամանած 587 885 ՀՀ ժամանող անձանց նկատմամբ (այդ թվում ուղևորներ, փոխադրող անձնակազմ)։ Ծանուցագրեր և ինքնամեկուսացման տեղեկաթերթիկներ է տրամադրվել 283 475 ուղևորի, գնացքի և օդանավի անձնակազմի անդամների։ Հայտնաբերվել է վարակիչ հիվանդությունների ախտանշաններ ունեցող 304 անձ, որոնցից, 258 կորոնավիրուսային վարակի կասկածով հոսպիտալացվել են։ Կազմակերպվել է 2 761 տարանցիկ ուղևորների, այդ թվում նաև Վրաստանի Հանրապետության քաղաքացիների, սահմանված կարգով [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ