azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱՄԿ նախաձեռնությամբ կայացել է հերթական առցանց հանդիպումը

27.04.2021

Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ կայացել է հերթական առցանց հանդիպումը` «Միասին աջակցենք Հայաստանում իրավունքների պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում։ Տեսչական մարմնի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծել է աշխատողների իրավունքների պաշտպանության առցանց՝ EmployeeProtect.am հարթակի մոտալուտ մեկնարկի մասին։ Քննարկման ընթացքում հնչել են առաջարկներ, եղել են մի շարք դիտարկումներ։

Մանրամասն ➜


ԱԱՏՄ աշխատակիցները մասնակցել են համապետական ծառատունկին

26.04.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի բոլոր հինգ տարածքային կենտրոնների աշխատակիցներն այսօր մասնակցել են «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում կազմակերպված համապետական ծառատունկին․ -Արագածոտնի, -Սյունիքի, -Լոռու, -Կոտայքի մարզերում և Երևանում։ Հայաստանի բոլոր մարզերն ընդգրկող անտառային տնտեսություններում ու համայնքային տարածքներում շուրջ 360 հազար ծառի տունկ է իրականացվել։                 

Մանրամասն ➜


Առցանց միջոցառում՝ նվիրված աշխատանքի պաշտպանությանը

15.04.2021

Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունն (ՀԳՀՄ) ու Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) համատեղ անցկացրել են առցանց միջոցառում՝ նվիրված աշխատանքի պաշտպանությանը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահ Գագիկ Մակարյանը, աշխատանքի պաշտպանության հարցերով ԱՄԿ ներկայացուցիչներ, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետի ժ/պ Ալվարդ Արշակյանը և բաժնի աշխատակիցներ։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է 2 կարևոր փաստաթուղթ՝ ՀԳՀՄ գործողությունների պլանը և քաղաքականությունը աշխատանքի պաշտպանության ոլորտում և աշխատանքի պաշտպանության ոլորտում Միկրո, փոքր և միջին կազմակերպությունների համար ԱՄԿ ուղեցույցը: Միջոցառման մասնակիցները քննարկել են ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև աշխատանքային գործունեության հետ կապված այլ հարցեր։

Մանրամասն ➜




Վերադառնալ