azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Հաստատվել է ևս երկու ստուգաթերթ

31.05.2021

Կառավարության, մայիսի 27-ի նիստում, լրացումներ արվեցին կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ, ըստ որի հաստատվեցին` — Գովազդի թույլտվության նորմերի նվազագույն պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն (Q 86, 87 (ՏԳՏԴ) ) Ստուգաթերթ N 3․16 -ը; — Մշակող արդյունաբերության ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ վերահսկողության ((ՏԳՏԴ) C) Ստուգաթերթ N 4.2-ը։ Մանրամասները հղումով՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/36272/

Մանրամասն ➜


Տեսչական մարմինը մասնակցել է աշխատանքի ամենամյա տոնավաճառին

27.05.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպված «Բուհ-աշխատաշուկա՝ կայուն ապագա» խորագրով աշխատանքի ամենամյա տոնավաճառին։ Տեսչական մարմնի աշխատակիցները տեղեկություններ են ներկայացրել ԱԱՏՄ-ում առկա թափուր հաստիքների և դրանց համալրման կարգի վերաբերյալ։  

Մանրամասն ➜


Թափուր հաստիք՝  Տեսչական մարմնում

26.05.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարում է Իրավական աջակցության բաժնում առկա Իրավախորհրդատուի թափուր հաստիքի մասին։ Հետաքրքրվողները կարող են ինքնակենսագրականներ ուղարկել մինչև 2021 թվականի հունիսի 2-ը ներառյալ՝ info@hlib.am հասցեով՝ վերնագրում նշելով «Իրավական աջակցության բաժնի Իրավախորհրդատուի թափուր հաստիքի համար»։ Հաստիքի համալրումը տեղի կունենա մասնագիտական խմբի կողմից հարցազրույցի միջոցով, հետագայում՝ քաղաքացիական ծառայության Գլխավոր մասնագետի  պաշտոնի համար նախատեսված քննության մասնակցելու պայմանով։ Մասնագետի համար սահմանված պահանջն է՝ մասնագիտական 3 կամ հանրային ծառայության 2 տարվա  աշխատանքային փորձը։ Ինքնակենսագրականին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ անձնագրի (անձը հաստատող փաստաթղթի), աշխատանքային գրքույկի, դիպլոմ(ների) պատճեններ, լուսանկար։ Հարցերի դեպքում զանգահարել (010) 65 05 53 հեռախոսահամարով։

Մանրամասն ➜




Վերադառնալ