ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների պատվաստման գործընթացը շարունակվում է։ Այսօր աշխատակիցների մի մասը, ըստ ժամանակացույցի, ստացավ պատվաստման երկրորդ չափաբաժինը՝ արժանանալով «ՔՈՎԻԴ-19 ՊԱՏՎԱՍՏՎԱԾ» կրծքանշանի։ Կորոնավիրուսային համավարակի կապակցությամբ 2020 թվականի սեպտեմբերի 11-ին Հանրապետությունում հայտարարվել է կարանտին, որի ավարտն այս պահին սահմանված է 2021 թ․ հուլիսի 11-ին։ Պատվաստումն առաջին ու էական քայլն է՝ հիվանդությունը կանխարգելելու, համավարակը հաղթահարելու ուղղությամբ։ ԱԱՏՄ աշխատակիցներն արդեն մեկ տարուց ավելի է, իրենց գործառույթների շրջանակներում, արտակարգ ռեժիմով պայքարում են համավարակի դեմ։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կազմակերպում է սեմինար-խորհրդատվություն՝ «2021 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը» թեմայով։ Սեմինարը կվարեն Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի մասնագետները։ Սեմինար-խորհրդատվությունը կկայանա սույն թվականի հունիսի 10-ին, ժամը 16:00-ին։ Ցանկացողները կարող են մասնակցության համար դիմում ուղարկել՝ press@hlib.am էլեկտրոնային հասցեին։ Տեղերը սահմանափակ են։ Անցկացման վայրը՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակ Արմենակյան 129, 5-րդ հարկ։
Մանրամասն ➜Դեղերի հետկանչ․ ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է «Ունիֆլեքս-Դուալ» (ա) դեքսամեթազոն, ֆենիլբուտազոն՝ 3.32մգ+375մգ, 2 մլ, 3 ամպուլ (բ) ցիանկոբալամին, լիդոկային հիդրոքլորիդ՝ 2.5մգ+2մգ, 10մլ, 3 ամպուլ, լուծույթ մ/մ ներարկման, (արտադրող՝ «Բիոպոլյուս», Վրաստան «Յունիմեդ գրուպ քորփ.»-ի համար) դեղի 060720, 050520 սերիաների, «ՈՒնիֆլեքս-Դուալ» ներարկման լուծույթ (սերիա՝ 050520, պիտանիության ժամկետ՝ 01.02.2023թ., սերիա՝ 060720, պիտանիության ժամկետ՝ 01.08.2023թ.) սերիաների հետ կանչի մասին։ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կարգադրագիր է տրվել Դեղը ներմուծող «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» և «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերություններին դեղի շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի վերաբերյալ։ Կարգադրագիրը տրվել է հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության փորձագիտական եզրակացությունը: «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» և «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերություններին [...]
Մանրամասն ➜