azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Դեղերի հետկանչ․ ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է դեղերի շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի մասին

07.06.2021

Դեղերի հետկանչ․ ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է «Ունիֆլեքս-Դուալ» (ա) դեքսամեթազոն, ֆենիլբուտազոն՝ 3.32մգ+375մգ, 2 մլ, 3 ամպուլ (բ) ցիանկոբալամին, լիդոկային հիդրոքլորիդ՝ 2.5մգ+2մգ, 10մլ, 3 ամպուլ, լուծույթ մ/մ ներարկման, (արտադրող՝ «Բիոպոլյուս», Վրաստան «Յունիմեդ գրուպ քորփ.»-ի համար) դեղի 060720, 050520 սերիաների, «ՈՒնիֆլեքս-Դուալ» ներարկման լուծույթ (սերիա՝ 050520, պիտանիության ժամկետ՝ 01.02.2023թ., սերիա՝ 060720, պիտանիության ժամկետ՝ 01.08.2023թ.) սերիաների հետ կանչի մասին։ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կարգադրագիր է տրվել Դեղը ներմուծող «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» և «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերություններին դեղի շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի վերաբերյալ։ Կարգադրագիրը տրվել է հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության փորձագիտական եզրակացությունը: «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» և «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերություններին [...]

Մանրամասն ➜


ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է` դեղի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին

04.06.2021

ՀՀ-ում ուժը կորցրած է ճանաչվել` Սլովենիայի «Լեկ Ֆարմասյուտիկալս դ.դ., Վերովսկովա փ. 57, 1526 Լյուբլյանա-որակի հսկող (մանրէաբանական), բաց թողնման հսկող, Լեկ Ֆարմասյուտիկալս դ.դ., Կոլոդվորսկա փ. 27, Մենգես, 1234, Սլովենիա-բալք արտադրող, փաթեթավորող, որակի հսկող (ֆիզիկոքիմիական)` Լեկ Ֆարմասյութիքալս դ.դ., Վերովսկովա փ. 57, 1526 Լյուբլյանա,(Սլովենիա)-ի համար» դեղագործական ընկերության արտադրության « 5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50մգ; (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը՝ Առողջապահության նախարարի 2021 թվականի մայիսի 27-ի թիվ 2021-Ա հրամանով: Գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար հիմք է ընդունվել ՀՀ ԱՆ «Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտոն» ՓԲԸ-ի թիվ 18976 առ 25.04.2021թ. անվտանգության, արդյունավետության և որակի գնահատման վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը դեղն արտադրող դեղագործական ընկերության կողմից ներկայացված գրությունն առ [...]

Մանրամասն ➜


Սեմինար-խորհրդատվություն՝ Տեսչական մարմինում

04.06.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինում տեղի է ունեցել սեմինար-խորհրդատվություն՝ «2021 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը» թեմայով։ Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ողջույնի խոսքով մասնակիցներին համառոտ ներկայացրել է տեսչական մարմնի գործունեությանն առնչվող առանձնահատկությունները։ Հակոբ Ավագյանը նշել է, որ վերականգնվում է սեմինարներ անցկացնելու ավանդույթը։ ԱԱՏՄ ղեկավարն ընդգծել է, որ տեսչական մարմնի նպատակը կազմակերպություններին տուգանելը չէ, այլ նախևառաջ, իրազեկելն ու տեղեկացնելն է։ Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության մասնագետները սեմինարի մասնակիցներին ներկայացրել են Աշխատանքային օրենսդրության վերջին փոփոխությունները։ Տեղի է ունեցել քննարկում, ԱԱՏՄ մասնագետները պատասխանել են սեմինար-խորհրդատվության մասնակիցների հարցերին։  

Մանրամասն ➜




Վերադառնալ