azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Սեմինար-խորհրդատվություն՝ ԱԱՏՄ-ում

23.06.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կազմակերպում է սեմինար-խորհրդատվություն՝ «Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները և Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները» թեմայով։ Սեմինարը կվարեն Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի մասնագետները։ Սեմինար-խորհրդատվությունը կկայանա սույն թվականի հունիսի 24-ին, ժամը 16:00-ին։ Ցանկացողները կարող են մասնակցության համար դիմում ուղարկել՝ press@hlib.am էլեկտրոնային հասցեին։ Տեղերը սահմանափակ են։ Անցկացման վայրը՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակ Արմենակյան 129, 5-րդ հարկ։

Մանրամասն ➜


23.06.2021

Հաշվի առնելով այսօր և առաջիկա 2 օրերին Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաև Երևանում կանխատեսված ջերմաստիճանը՝ +40, իսկ առանձին ցածրադիր հատվածներում մինչև +41 աստիճան, որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու՝ ՀՀ ԱԱՏՄ-ն հորդորում է` խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես 11:00-17:00 ընկած ժամանակահատվածում, հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել բաց գույնի, բամբակյա կտորից, ազատ, օդաթափանց հագուստ, ամենօրյա աշխատանքները հնարավորինս կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա, հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի օճառի օգտագործմամբ, չաղտոտել շրջակայքը, շրջակայքում ջրամատակարարման և կոյուղու [...]

Մանրամասն ➜


Սիրելի՛ բուժաշխատող, շնորհավոր արժանի տոնդ,

21.06.2021

Որևէ գնահատական չի կարող համարժեք լինել այն ամենին, ինչ անում եք Դուք։ Բուժաշխատողների շարքում են նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի համաճարակաբաններն ու նրանց օգնականները, կառուցվածքային ստորաբաժանումների մասնագիտական թիմերն՝ իրենց ամենօրյա պարտականությունները կատարողները։ Ձեր մասնագիտական առաքելությունն ամենամարդկայինն ու կարևորների շարքում է։ Եղե՛ք առողջ և անվտանգ։ Շնորհավոր Բուժաշխատողի օրը։

Մանրամասն ➜




Վերադառնալ