azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Սեմինար-իրազեկում` բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի վերաբերյալ

15.07.2021

ՀՀ առողջապական և աշխատանքի տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը Արարատի մարզպետարանում սեմինար-իրազեկում է իրականացրել` բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի վերաբերյալ։ Սեմինարին մասնակցել են Արարատի մարզում գտնվող բժշկական կազմակերպությունների տնօրենները, ինչպես նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, ԱԱՏՄ Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը։ Միջոցառումն իրականացվել է Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի նախաձեռնությամբ։

Մանրամասն ➜


Սեմինար-իրազեկում՝ ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնում

14.07.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնում կայացել է սեմինար-իրազեկում՝ «2021 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը» թեմայով։ Միջոցառմանը մասնակցել են շուրջ 25 կազմակերպությունների 60 ներկայացուցիչներ։ ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը, Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը, Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը ներկայացրել են աշխատանքային իրավունքի և անվտանգության ոլորտներում Տեսչական մարմնի նոր լիազորությունները, պատասխանել ներկաների հարցերին։

Մանրամասն ➜


1078 զանգ՝ 2021 թ-ին, 2020 թվականի 1715-ի փոխարեն

14.07.2021

2021 թ․ հունվար-հունիս ամսիներին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստացել է 1078 զանգ՝ 2020 թ-ի նույն ժամանակաշրջանի 1715 զանգի փոխարեն։ Զանգերի քանակի նվազումը պայմանավորված է սահմանափակումների թուլացմամբ և արտակարգ դրության պայմաններում սահմանված նորմերի մասին տնտեսավարողների իրազեկվածության բարձրացմամբ։ Եթե 2020-ին առավելապես ստացվել են COVID 19-ի և պարետի որոշումների հետ կապված զանգեր, ապա այս տարվա առաջին 6 ամսում գերակշռել են աշխատանքային իրավահարաբերություններին վերաբերող զանգերը։ Հիշեցնենք, որ 2020 թ-ին երկրում արտակարգ դրություն հայտարարելով և փետրվարից ԱԱՏՄ «Թեժ գիծ» ծառայության նոր՝ 8107 հեռախոսահամարի գործարկմամբ պայմանավորված՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծով ստացված զանգերի թիվը զգալի աճ էր գրանցել՝ տարվա կտրվածքով գերազանցելով 2500-ը։

Մանրամասն ➜




Վերադառնալ