Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն իրազեկման աշխատանքներ են իրականացրել թիվ 17 պոլիկլինիկայում: Մասնակցել են Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալները և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարությունը։ Հանդիպում-քննարկման ժամանակ ներկայացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված բժշկական փաստաթղթերի լրացման, վարման և շրջանառման պահանջները, անաշխատունակության թերթիկների տրամադրման կարգը, ՀՀ կառավարության 2019 թ․-ի օգոստոսի 15-ի «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2017 թ․-ի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1080-Ն որոշումը։ Տեսչական [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վաստակած հանգստի է ճանապարհել Տեսչական մարմնի որակի ապահովման վարչության երկարամյա աշխատակից Սիլվա Սևոյանին։ Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը շնորհակալություն է հայտնել նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար։ Կառույցի կողմից նրան շնորհվել է շնորահակալագիր։ ԱԱՏՄ արհմիության նախագահ Մարիետտա Հախվերդյանը հուշանվեր է հանձնել։ ԱԱՏՄ անձնակազմը շնորհավորում է Սիլվա Սևոյանին վաստակած հանգստի անցնելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնում անձնվեր աշխատանքի համար:
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, սնկերից առաջացած սննդային թունավորումներից խուսափելու նպատակով հորդորում է՝ չհավաքել, չգնել և սննդում չօգտագործել անծանոթ, անհայտ ծագման սունկ, չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր, սննդում չօգտագործել հում սունկ, սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում, չգնել խառը, չտեսակավորված սունկ։ Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի, հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել, ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը: Շատ վտանգավոր է նաև տնային պայմաններում պատրաստված [...]
Մանրամասն ➜