azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Աշխատանքային շրջայց՝ «Զվարթնոց»-ում

26.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ համատեղ, շրջայց է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ հակահամաճարակային կանոնների պահպանմանը ծանոթանալու նպատակով։

Մանրամասն ➜


Ուժեղացված ստուգայց՝ Վանաձորի հանրային տրանսպորտում

26.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժինը, Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի Բազումի բաժինը, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 1-ին սպայական դասակը համատեղ Covid-19-ի կանխարգելմանն ուղղված վերահսկողություն են իրականացրել Վանաձորի հանրային տրանսպորտում։ Ստուգվել է շուրջ 30 միկրոավտոբուս։ Ստուգման պահին 10 ավտոբուս երթևեկել է գերբեռնված։ Կանգնած ուղևորներն իջեցվել են, վարորդներից մեկի նկատմամբ ոստիկանության կողմից տեղում կազմվել է արձանագրություն և նշանակվել տուգանք։ Միկրոավտոբուսներում եղել են առանց դիմակի ուղևորներ, նրանց պարտադրվել է կրել դիմակ, ովքեր իրենց մոտ չեն ունեցել՝ իջեցվել են տրանսպորտային միջոցից։ Որոշ միկրոավտոբուսներում ախտահանիչ նյութերի տարաները դատարկ են եղել. վարորդներին տրվել է [...]

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար՝ Տեսչական մարմնում

26.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հրավիրում է իրազեկման սեմինարի՝ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների վերաբերյալ։ Սեմինարը կկայանա օգոստոսի 31-ին, ժամը 15:00-ին։ Հրավիրվում են բժշկական կազմակերպությունների տնօրենները կամ բուժական գծով տեղակալները։ Գրանցվելու համար խնդրում ենք դիմում ուղարկել press@hlib.am էլեկտրոնային հասցեին։ Անցկացման վայրը՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակ Արմենակյան 129, 5-րդ հարկ։

Մանրամասն ➜




Վերադառնալ