azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Լայնածավալ ստուգայցեր՝ Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջաններում

19.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման մասնագետներն այսօր վաղ առավոտից ուժեղացված լայնածավալ ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջաններում։ ԱԱՏՄ տեսուչները՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների և Ճանապարհային Ոստիկանության ծառայողների հետ համատեղ, վերահսկողություն են իրականացրել հանրային տրանսպորտում՝ Covid-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել նաև դեղատներում, բուժհաստատություններում և առևտրի կետերում։ Արձանագրվել են մի շարք խախտումներ, տրվել են նախազգուշացումներ՝ խնդիրներն անհապաղ վերացնելու վերաբերյալ։ Ստուգայցերը շարունակվում են, խախտումները կրկնվելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։     

Մանրամասն ➜


Սեմինար-խորհրդատվություն՝ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնում

18.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնում տեղի է ունեցել սեմինար-խորհրդատվություն՝ «Աշխատանքային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները և ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները» թեմայով: Սեմինար-խորհրդատվությանը մասնակցել են 20 տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ: Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի և աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի մասնագետները ներկայացրել են 2019 թվականից մինչ օրս ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները։ Մասնակիցներին տրամադրվել է խորհրդատվություն՝ Աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ։

Մանրամասն ➜


Տեսչական մարմինը հրավիրում է սեմինար-քննարկման

16.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հրավիրում է սեմինար-քննարկման՝ «Աշխատանքային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները և ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները» թեմայով։ Սեմինարը կկայանա հարցուպատասխանի ձևաչափով։ Այն կվարեն Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի մասնագետները։ Սեմինար-խորհրդատվությունը տեղի կունենա սույն թվականի օգոստոսի 19-ին, ժամը 16:00-ին։ Ցանկացողները կարող են մասնակցության համար դիմում ուղարկել՝ press@hlib.am էլեկտրոնային հասցեին։ Անցկացման վայրը՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակ Արմենակյան 129, 5-րդ հարկ։

Մանրամասն ➜




Վերադառնալ