ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2021 թ․-ի հունվար-հունիս ժամանակաշրջանում հարուցել է 723 վարչական վարույթ, որից 543-ը՝ սեփական նախաձեռնությամբ, 180-ը՝ դիմումի հիմքով։ Հայտնաբերված խախտումների վերացման համար տնտեսավարող սուբյեկտներին տրվել է 245 կարգադրագիր, խախտման բացակայության հիմքով՝ 378 վարույթ կարճվել է։ 2021 թ․-ի հունվար-հունիս ամիսներին դեղերի շրջանառության և դեղագործական ոլորտում հարուցվել է 195 վարույթ, բժշկական սպասարկման ոլորտում՝ 146, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում՝ 240, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում՝ 142 վարչական վարույթ։ 2021 թ․-ի հունվար-հունիս ժամանակաշրջանում հարուցված վարչական վարույթների թվերի պատկերն ըստ ոլորտների հետևյալն է՝
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, նախադպրոցական կազմակերպությունների տնօրենների, մեթոդիստների՝ փոխտնօրենների ուսումնական գծով տեղակալների և հաստատությունների բուժաշխատողների համար իրականացրել է իրազեկման սեմինար-խորհրդատվություն։ Կազմակերպությունների ներկայացուցիչներն իրազեկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թ․-ի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանով հաստատված «Նախադպրոցական կազմակերպությունների հիմնարկների» N 2-III-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջների և աշխատանքային օրենսդրության փոփոխությունների ու հաճախ հանդիպող խախտումների վերաբերյալ։ Սեմինար-խորհրդատվությունը վարել են Տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և ՏՄ մասնագետները։ Իրազեկման սեմինար-խորհրդատվություններ [...]
Մանրամասն ➜Հուլիսի 17-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում տեղի է ունեցել աշխատանքային ժողով։ Քննարկվել է ծառայության ընթացքը, բարձրաձայնվել են առկա խնդիրները։ ՍԲՀԿ-ում շրջայցի ընթացքում Տեսչական մարմնի ղեկավարին ներկայացվել են իրականացվող աշխատանքները։
Մանրամասն ➜