azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ. Չհավաքել, չգնել և սննդում չօգտագործել անծանոթ, անհայտ ծագման սունկ

05.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, սնկերից առաջացած սննդային թունավորումներից խուսափելու նպատակով հորդորում է՝ չհավաքել, չգնել և սննդում չօգտագործել անծանոթ, անհայտ ծագման սունկ, չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր, սննդում չօգտագործել հում սունկ, սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում, չգնել խառը, չտեսակավորված սունկ։ Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի, հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել, ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը: Շատ վտանգավոր է նաև տնային պայմաններում պատրաստված [...]

Մանրամասն ➜


98 ստուգում` 2021 թ․-ի հունվար-հունիսին. ԱԱՏՄ

03.08.2021

2021 թ․-ի հունվար-հունիսին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացրել է 98 ստուգում, որից 47-ի դեպքում կազմվել է ստուգման ակտ, տրվել է կարգադրագիր՝ խախտումների և թերությունների վերացման մասին, 51 տեղեկանք։ Ներկայումս 38 ստուգում ընթացքի մեջ է։ Ընդհանուր առմամբ՝ հրապարակվել է 118 հանձնարարագիր՝ 135 ստուգում իրականացնելու նպատակով։ Ստուգումներն իրականացվել են 4 ոլորտներում․ դեղերի շրջանառության ոլորտ` իրականացվել է 50 թեմատիկ ստուգում, կազմվել է 12 ստուգման ակտ, ընթացքի մեջ է 8 թեմատիկ ստուգում, բժշկական օգնության և սպասարկման ոլորտ`իրականացվել է 11 թեմատիկ ստուգում, կազմվել է 10 ստուգման ակտ, ընթացքի մեջ է 13 թեմատիկ ստուգում, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտ` իրականացվել է 21 թեմատիկ ստուգում, կազմվել է 14 ստուգման ակտ, ընթացքի մեջ է 12 թեմատիկ ստուգում, աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության [...]

Մանրամասն ➜


Տեսչական մարմնի ղեկավարը մասնակցել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման իրազեկման և կանխարգելման» տեղեկատվական արշավի մեկնարկի ազդարարման միջոցառմանը

02.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը մասնակցել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման իրազեկման և կանխարգելման» տեղեկատվական արշավի մեկնարկի ազդարարման միջոցառմանը։ Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Լիա Միլերը, Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը։ Կարևորելով միջոցառումը՝ Հակոբ Ավագյանը ներկայացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում 2019 թվականի դեկտեմբերի 4-ի փոփոխությունների արդյունքում Տեսչական մարմնին վերապահված վերահսկողական նոր լիազորությունները, որոնք ամբողջությամբ ուժի մեջ են մտել 2021 թ.-ի հուլիսի 1-ից, թեև, համավարակով պայմանավորված, աշխատանքները սկսվել են դեռևս 2020 թ.-ի հուլիսից։ Հ․ Ավագյանը նշել է, որ 2020 թ․-ին հարուցվել է 149 վարչական վարույթ, որից 95-ը (հուլիսից սկսած) եղել է աշխատանքային իրավունքի վերաբերյալ։ 2021 [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ