
Հուլիսի 30-ը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ կազմակերպված պայքարը սկսվել է 2002 թվականին: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ներգրավված է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ՀՀ 2020-2022թթ․ ազգային ծրագիր»-ից բխող՝ վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկման աշխատանքներում։ Տեսչական մարմնին վերապահված չէ հարկադիր աշխատանքի հայտնաբերման հատուկ լիազորություն, սակայն իրականացնելով պետական վերահսկողություն աշխատանքային իրավունքի նկատմամբ, հարկադիր աշխատանքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում համագործակցում է պետական այլ մարմինների հետ։
Մանրամասն ➜
ՀՀ կառավարության հուլիսի 28-ի նիստում N 1166-Ն որոշմամբ փոփոխություն և լրացում է կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։ Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթի հավելված 2-ի 2.1 և 2.3 ստուգաթերթերի մեջ իրականացվել են հետևյալ փոփոխություններ և լրացումներ։ Մասնավորապես, 2.1 ստուգաթերթը լրացվել է հետևյալ կետերով՝ N 10.1 կետը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի փաթեթավորմանը, պիտակավորմանը, մակնշմանը՝ ներառյալ դեղերի ներդիր-թերթիկին, ինչպես նաև ընդհանուր բնութագրին ներկայացվող պահանջները պահպանված են N 18.1 կետը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, հակավարակային (հակաբակտերիային դեղեր, հակասնկային դեղեր, հակամիկոբակտերիային դեղեր, [...]
Մանրամասն ➜
Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Հանուն աշխատանքի. hաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում, ՏՀՏ գործատուների միության, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի և Կիրակի հիմնադրամի գործընկերությամբ իրականացվեց թվով 11 սեմինար-դասընթացների շարքը։ Սեմինարներն ուղղված էին Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի և մարզային կենտրոնների աշխատանքային օրենսդրության վերահսկողության ստորաբաժանումների տեսուչների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը։ Սեմինարների ընթացքում իրավաբան փորձագետ Ներսես Աղաբաբյանի կողմից ներկայացվել են մեր երկրում աշխատանքային վեճերի լուծման դատական պրակտիկան և աշխատանքային իրավունքի նկատմամբ վերահսկողության իրավական գործիքակազմերի կիրառման առանձնահատկությունները։ Նմանօրինակ միջոցառումները կրում են պարբերական բնույթ։
Մանրամասն ➜