azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ստուգվել են ատամնաբուժական կլինիկաներ, գեղեցկության սրահներ, մանրածախ առևտրի կազմակերպություններ և դեղատներ

27.08.2021

Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ խստացված վերահսկողություն է իրականացվում հանրապետության ամբողջ տարածքում։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային, Հարավային, Արևմտյան և Արևելյան տարածքային կենտրոնների տեսուչները խստացված ստուգայցեր են իրականացրել Գյումրիում, Աբովյանում, Արտաշատում, Կապանում, Լոռու մարզի Լեռնապատ համայնքում։ Ստուգվել են ատամնաբուժական կլինիկաներ, գեղեցկության սրահներ, մանրածախ առևտրի կազմակերպություններ և դեղատներ։ Նշենք, որ վերջին գրեթե 1 շաբաթվա ընթացքում մարզերում իրականացվել է ընդհանուր առմամբ 871 ստուգայց։ Խախտումների դեպքերով կազմվել են արձանագրություններ և տրվել հանձնարարականներ՝ խախտումները վերացնելու վերաբերյալ։ Ի դեպ, որոշ համայնքներում խախտումների դեպքերը հետզհետե նվազում են։

Մանրամասն ➜


Փոփոխության է կատարվել Կարանտին հայտարարելու վերաբերյալ ՀՀ կառավարության 1514-Ն որոշման մեջ

27.08.2021

Ուշադրություն ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է Փոփոխության է կատարվել Կարանտին հայտարարելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման մեջ։ Այսուհետ՝ — ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելուց ազատվում են մինչև 7 տարեկան երեխաները: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Փոփոխությունների մանրամասները՝ այստեղ։ https://www.e-gov.am/gov-decrees/item/36783/

Մանրամասն ➜


ԱԱՏՄ. Կազմվել է 10 արձանագրություն, տրվել են նախազգուշացումներ

27.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցները Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում։ Այսօր իրականացվել է ընդհանուր 68 ստուգայց, որից 35-ը՝ հանրային տրանսպորտում (արձանագրվել է 8 խախտում), 32-ը՝ ոչ պարենային առևտրի կետերում, 1-ը՝ դեղատանը։ Կազմվել է 10 արձանագրություն, տրվել են նախազգուշացումներ։

Մանրամասն ➜




Վերադառնալ