azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ տարածքային կենտրոնների տեսուչները շարունակել են Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը

13.09.2021

ԱԱՏՄ Հարավային, Հյուսիսային և Արևմտյան տարածքային կենտրոնների տեսուչները Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ խստացված վերահսկողություն են իրականացրել Վանաձոր, Գյումրի, Իջևան, Գավառ, Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում։ Դիտարկվել են Լոռու մարզի ՊԵԿ-ի սպասարկման բաժինը, ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, մանրամեծածախ առևտրի կենտրոններ, դեղատներ, գրասենյակներ, մարզադպրոց։ Կատարվել է ընդհանուր 68 ստուգայց, բացահայտվել է 22 խախտում։ Արձանագրված խախտումների դեպքում տրվել են նախազգուշացումներ։  

Մանրամասն ➜


713 ստուգայց, 200 խախտում. Հանրապետություն ողջ տարածքում շարունակվում են տեսչական ստուգայցերը

10.09.2021

Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով տեսչական մարմնի մասնագիտական խմբերը ստուգայցերով եղել են Մարտունի, Գավառ, Աբովյան, Թալին Մասիս, քաղաքներում, Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու և Շիրակի մարզի մի շարք քաղաքներում և հարակից գյուղերում։ Անցնող շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 6-10-ը, Տեսչական մարմնի Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան տարածքային կենտրոնների մասնագետներն իրականացրել են ընդհանուր 713 ստուգայց, որոնց արդյունքում բացահայտվել է 200 խախտում։ Խախտում թույլ տված տնտեսավարողներին տրվել են նախազգուշացումներ և հանձնարարականներ։

Մանրամասն ➜


Տեսչական մարմնի մասնագետներն այսօր ուժեղացված ստուգայցեր են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում

09.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր ուժեղացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում։ Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն է կատարվել 80 տնտեսավարողի մոտ, բացահայտվել է 19 խախտում, այդ թվում՝ 35 հանրային տրանսպորտ՝ 4 խախտում, 18 մանրամեծածախ առևտրի կետ՝ 1 խախտում, 11 դեղատուն՝ 1 խախտում, 10 գրասենյակ՝ 7 խախտում, 6 պետական կառավարչական հիմնարկ՝ 6 խախտում։ Խախտում թույլ տված տնտեսավարողներին տրվել է բանավոր նախազգուշացում։

Մանրամասն ➜




Վերադառնալ