azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


84 ստուգայց, 12 խախտում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

06.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր ուժեղացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն է կատարվել — 84 տնտեսավարողի մոտ, բացահայտվել է 12 խախտում, այդ թվում՝ 60 հանրային տրանսպորտ՝ 8 խախտում, 16 մանրամեծածախ առևտրի կետ՝ 1 խախտում, 5 դեղատուն՝ 0 խախտում, 2 ստոմատոլոգիական կաբինետ՝ 2 խախտում, 1 հյուրատուն՝ 1 խախտում։ Խախտում թույլ տված տնտեսավարողներին տրվել է նախազգուշացում։

Մանրամասն ➜


Ստուգայցերը շարունակվում են

06.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնների աշխատակիցները Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ ուժեղացված վերահսկողություն են իրականացրել Վայք, Եղեգնաձոր, Կապան, Սիսիան, Գորիս, Վանաձոր, Գյումրի, Վեդի, Արտաշատ, Էջմիածին, Աբովյան,Գավառ քաղաքներում և հարակից գյուղերում։ Դիտարկվել են դեղատներ, դպրոցներ, նախակրթարաններ, գրասենյակներ, մանրամեծածախ առևտրի կենտրոններ, վարսավիրանոցներ։ Ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների դեպքում տրվել են նախազգուշացումներ։

Մանրամասն ➜


ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի ղեկավարն աշխատանքային այցով եղել է Բավրայի ՍԲՀԿ-ում

03.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի ղեկավար Արման Ոսկանյանն այսօր աշխատանքային այցով եղել է Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում: Տարածքային կենտրոնի ղեկավարը հանդիպել է ՍԲՀԿ հերթապահ կազմի հետ: Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի հերթապահ բժիշկ Գայանե Մելքումյանը պարոն Ոսկանյանին ներկայացրել է ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև ծանոթացրել է ժամանման և մեկնման գործընթացի կազմակերպչական աշխատանքներին։ Անդրադարձ է եղել կատարվելիք աշխատանքներին, ինչպես նաև քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր։  

Մանրամասն ➜




Վերադառնալ