azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի ղեկավարն աշխատանքային այցով եղել է Բավրայի ՍԲՀԿ-ում

03.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի ղեկավար Արման Ոսկանյանն այսօր աշխատանքային այցով եղել է Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում: Տարածքային կենտրոնի ղեկավարը հանդիպել է ՍԲՀԿ հերթապահ կազմի հետ: Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի հերթապահ բժիշկ Գայանե Մելքումյանը պարոն Ոսկանյանին ներկայացրել է ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև ծանոթացրել է ժամանման և մեկնման գործընթացի կազմակերպչական աշխատանքներին։ Անդրադարձ է եղել կատարվելիք աշխատանքներին, ինչպես նաև քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր։  

Մանրամասն ➜


Հանրապետության ողջ տարածքում շարունակվում են ԱԱՏՄ ստուգայցերը

02.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը ստուգայցեր են իրականացրել  մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։ Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցեր են անցկացրել Հյուսիսային պողոտայի տարածքում։ Ընդհանուր առմամբ կատարվել է 89 ստուգայց, այդ թվում՝ 43 տրանսպորտ, 42 մանրամեծածախ առևտրի կենտրոններ, 3 դեղատուն, 1 գրասենյակ։ Հայտնաբերվել է 8 խախտում։ Մարզային տարածքային կենտրոնները ստուգայցեր են կատարել Գորիս և Վանաձոր քաղաքներում։ Covid-անվտանգության կանոնների պահպանմանը միտված վերահսկողության թիրախում առավելապես պետական կառույցներն են եղել՝ Ոստիկանության վարչություն, անձնագրային բաժանմունքներ, սոցիալական ծառայություն, գրասենյակներ, նաև արդյունաբերական, կտորի, հագուստի, զարդերի առևտրի կենտրոններ։ Խախտումների արձանագրման դեպքում տրվել են նախազգուշացումներ։      

Մանրամասն ➜


ՀՀ ԱԱՏՄ աշխատակիցները՝ «ՕքսԵՋեն» հիմնադրամի նախաձեռնած հանդիպմանը

02.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանն ու բաժնի գլխավոր տեսուչ Դավիթ Մարտիրոսյանը մասնակցել են «ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից համակարգվող «Քաղաքացու ձայն և նախաձեռնություն» ցանցի նախաձեռնած աշխատանքային իրավունքների պաշտպանության թեմայով հանդիպմանը։ Միջոցառման նպատակը Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում առկա առաջնահերթությունները, բարեփոխումների և համագործակցության հնարավորությունները քննարկելն էր, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ համատեղ գործողությունների նախնական պլան ձևավորել, քարտեզագրել առաջիկա քայլերը «Քաղաքացու ձայն և նախաձեռնություն» աշխատանքային իրավունքների հարթակի ներքո իրականացնելու համար: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, քաղհասարակության, արհմիությունների ու մասնավոր հատվածից, միջազգային կառույցների [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ