azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ստուգայցեր՝ Ջերմուկ, Կապան, Մարտունի քաղաքաներում

31.08.2021

Տեսչական մարմինը շարունակում է Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ խստացված ստուգայցերը հանրապետության ամբողջ տարածքում։ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների տեսուչները ոստիկանության հետ համատեղ վերահսկողություն են իրականացրել Ջերմուկ, Կապան, Մարտունի քաղաքաներում՝ հյուրանոցներում, առողջարաններում, դեղատներում, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, մասնավորապես՝ ոստիկանություն, անձնագրային բաժին, քաղաքապետարան, զինկոմիսարիատ, միասնական սոցիալական ծառայություն, ինչպես նաև բանկեր, առևտրի կազմակերպություններ, գրասենյակներ։ Տրվել հանձնարարականներ՝ խախտումները վերացնելու վերաբերյալ։    

Մանրամասն ➜


Սեմինար-քննարկումը՝ ԱԱՏՄ-ում

31.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է իրազեկման սեմինար՝ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների վերաբերյալ։ Սեմինարին մասնակցել են բժշկական կենտրոնների տնօրեններ։ Այն վարել է Տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը։ Սեմինարները կլինեն շարունակական։  

Մանրամասն ➜


Ստուգայց՝ Նոր Նորք վարչական շրջանում

31.08.2021

84 ստուգայց, 11 խախտում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։ ԱԱՏՄ աշխատակիցները խստացված ստուգայցեր են կատարել մանրամեծածախ առևտրի 28 կետեր, որտեղ խախտումներ չեն արձանագրվել, 6 գրասենյակներ՝ արձանագրվել է 4 խախտում, բժշկական օգնության սպասարկում իրականացնող 2 կազմակերպություններ՝ 2 խախտում, 8 դեղատներ՝ 0 խախտում, 40 հանրային տրանսպորտ՝ 5 խախտում։ Տրվել են նախազգուշացումներ։    

Մանրամասն ➜




Վերադառնալ