azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Աշխատանքային ժողով՝ Տեսչական մարմնի ողջ անձնակազմի մասնակցությամբ

Հունիսի 9-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանն առցանց աշխատանքային ժողով է հրավիրել, որին մասնակցում էր Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների և կենտրոնական ապարատի ողջ անձնակազմը։

Աշխատանքային առցանց հանդիպման ժամանակ Սլավիկ Սարգսյանն անդրադարձել է ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքին, Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտների աշխատանքների արդյունավետ կազմակերպման հարցերին, ինչպես նաև մարմնի գործունեության ընթացքում հանդիպած խնդիրների լուծման ուղղություններին։ Քննարկվել են նաև աշխատանքների կանոնակարգման հետ կապված հարցեր, ընդգծվել է թիմային՝ համագործակցված աշխատանքի կարևորությունը։ Ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է աշխատանքային կարգապահության, քաղաքացիական ծառայողների բարեվարքության նորմերի խստագույնս պահպանման անհրաժեշտությանը։

Սլավիկ Սարգսյանն ամփոփելով աշխատաժողովը՝ Տեսչական մարմնի ողջ անձնակազմին նախապես շնորհավորել է Հունիսի 11-ի՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Կանոնադրության հաստատման օրվա առթիվ, պետական մարմնի կայացման և զարգացման գործում ընդգծել է յուրաքանչյուր աշխատակցի ներդրած անհատական ջանքի և պատասխանատվության կարևորությունը, մաղթել՝ արդյունավետ ու անխոչընդոտ աշխատանք։



Վերադառնալ