azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ-ն իրազեկում է

16.08.2021

Ուշադրությո՛ւն ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝ Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «ՀՀ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանի հավելված 22-ի 9-րդ կետի 8-րդ ենթակետը։ Ըստ որի՝ «Օդանավով փոխադրման ընդունված ուղեբեռները ենթարկվում են փակ տիպի ուլտրամանուշակագույն (ռեցիրկուլյատոր) ճառագայթիչով ախտահանման»։ Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հրամանի հղումը՝ https://bit.ly/3gt54v5

Մանրամասն ➜


Կայացել է ԱԱՏՄ կառավարման խորհրդի արտահերթ նիստը

16.08.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի (կառավարման խորհրդի նախագահ) գլխավորությամբ կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստ։ Օրակարգում ընդգրկված էր 4 հարց. Հավանություն տալ ԱԱՏՄ կառավարման խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 25-ի N 17-Լ որոշմամբ հաստատված՝ 2021 թվականի պահպանման ծախսերի նախահաշվում փոփոխություններ կատարելուն: ԱԱՏՄ հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու մասին առաջարկի քննարկում:  ԱԱՏՄ որակի ապահովման վարչության 2021 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների հաշվետվությունների ներկայացում և քննարկում: ԱԱՏՄ-ի 2021 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների գործունեության կատարողականների գնահատման քննարկում և հաստատում: Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Խորհրդի անդամներին ներկայացրել է օրակարգի հարցերը։ ԱԱՏՄ որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը ներկայացրել է 2021 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների [...]

Մանրամասն ➜


Տեսչական մարմնում կայացել է հարթական սեմինարը

12.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է հերթական սեմինար-քննարկումը՝ «Աշխատանքային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները և ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները» թեմայով։ Սեմինարը վարել է ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության, աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը։ Սեմինարի ընթացքում տեղի է ունեցել հարց ու պատասխան. մասնակիցները ստացել են իրենց հարցերի պատասխանները։ Աշխատանքային օրենսդրության փոփոխությունների շուրջ սեմինարները լինելու են շարունակական։

Մանրամասն ➜




Վերադառնալ