Հաշվի առնելով, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ, ԱԱՏՄ-ն իրազեկում է Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տուգանքների մասին. Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում (ներառյալ՝ վաճառասրահներում) դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ տուփերի, բլոկների, մեծացրած տուփերի, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրելը կամ ցուցադրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով: -Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի [...]
Մանրամասն ➜2022 թ. հունվարի 1-ին ուժի մեջ են մտել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես այդ դրույթների պահանջների կատարման վերահսկողություն իրականացնող մարմին տեղեկացնում է, որ. Արգելվում է՝ -ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հղմամբ՝ https://clck.ru/afuzf
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է խստացված ստուգայցերը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով։ ԱԱՏՄ մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրել են ընդհանուր 1331 ստուգայց, արձանագրել՝ 37 խախտում։ Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․ Երևանի տարածքային կենտրոն՝ 751 ստուգայց, 10 խախտում, 10 տուգանք, Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 72 ստուգաց, 3 խախտում, 1 նախազգուշացում, 2 տուգանք, Հարավային տարածքային կենտրոն՝ 124 ստուգայց, 8 խախտում, 9 տուգանք, Արևմտյան տարածքային կենտրոն՝ 215 ստուգայց, 13 խախտում, 7 ՎԻՎ արձանագրություն, 6 տուգանք, Արևելյան տարածքային կենտրոն՝ 169 ստուգայց, 3 խախտում, 1 նախազգուշացում, 7 ՎԻՎ արձանագրություն, 9 տուգանք։
Մանրամասն ➜