2022 թ. հունվարի 1-ին ուժի մեջ են մտել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես այդ դրույթների պահանջների կատարման վերահսկողություն իրականացնող մարմին տեղեկացնում է, որ.
Արգելվում է՝
-ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հղմամբ՝ https://clck.ru/afuzf