azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Փոփոխություններ՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանում

10.01.2022

Հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարի թիվ 02-Ն հրամանը՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ըստ որի՝ հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։ Տվյալ պահանջը չի վերաբերում հղիներին, բացարձակ հակացուցում ունեցողներին և նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածներին, որոնք ունեն մինչև 90 օրվա վաղեմության ՊՇՌ հետազոտության դրական արդյունք։ Հրամանին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ՝  https://clck.ru/ahfT6

Մանրամասն ➜


Գիշերային հերթապահության ստուգում՝ «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետում

09.01.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, գիշերային հերթապահության ստուգման նպատակով, այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետ (ՍԲՀԿ)։ Տեսչական մարմնի ղեկավարին զեկուցվել են կազմակերպչական հարցերը։ Հ․ Ավագյանը հետևել է անվտանգության նորմերի հսկողական աշխատանքներին, տվել հանձնարարականներ։

Մանրամասն ➜


2021 թ-ին ԱԱՏՄ-ն իրականացրել է 54 147 ստուգայց, բացահայտել՝ 6 103 խախտում

07.01.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2021 թ-ին ամբողջ հանրապետության տարածքում խստացված կարգով իրականացրել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման աշխատանքներ։ ԱԱՏՄ մասնագետներն ընդհանուր առմամբ կատարել են 54 147 ստուգայց, բացահայտել՝ 6 103 խախտում, նշանակված տուգանքի չափը կազմել է 30 մլն 850 հազար դրամ։ Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․ Երևանի տարածքային կենտրոն՝ 28 610 ստուգայց, 1574 խախտում, 193 նախազգուշացում, 347 ՎԻՎ արձանագրություն/տուգանք, Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 8041 ստուգաց, 3858 խախտում, 116 նախազգուշացում, 54 ՎԻՎ արձանագրություն/տուգանք, Հարավային տարածքային կենտրոն՝ 6787 ստուգայց, 213 խախտում, 159 նախազգուշացում, 78 ՎԻՎ արձանագրություն/տուգանք, Արևելյան տարածքային կենտրոն՝ 5635 ստուգայց, 142 խախտում, 13 նախազգուշացում, 77 ՎԻՎ արձանագրություն/տուգանք, Արևմտյան տարածքային կենտրոն՝ 5074 ստուգայց, 316 [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ