azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Հաստատվել է հանքարդյունաբերության ոլորտի աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը

30.06.2021

ՀՀ ՏԿԵ նախարարի 29․06․2021 թ․ N 34-Լ հրամանով հաստատվել է ընդերքօգտագործողների և աշխատողների միջև կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը։ Նման նախաձեռնություն առաջին անգամ է իրականացվել ընդերքօգտագործման ոլորտում, որը կդառնա ուղենիշային աշխատանքային հարաբերությունների ձևավորման համար։ Պայմանագրի օրինակելի ձևի մշակման համար ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տեխնիկական աջակցությամբ իրականացվել է հանքարդյունաբերության ոլորտում հետազոտություն, ուսումնասիրվել են Հայաստանում աշխատանքային պայմանագրերին, աշխատաժամանակին, հանգստի ժամանակին, հատուցումներին, երաշխիքներին և այլ պայմաններին առնչվող հարցեր՝ անդրադառնալով ազգային օրենսդրությանն ու դատական պրակտիկային, միջազգային պայմանագրերին և ստանդարտներին, ինչպես նաև գերատեսչությունների և ոլորտում գործող ընկերությունների հետ քննարկումների արդյունքներին և մշակված առաջարկություններին։ Աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևն այստեղ՝ [...]

Մանրամասն ➜


Համաձայնագրի ստորագրում

30.06.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։ Հաշվի առնելով, որ սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում Աշխատանքային օրենսգրքի նկատմամբ Տեսչական մարմնի լիարժեք վերահսկողության դրույթները, կողմերը սույնով ստանձնեցին. -ստեղծել համատեղ աշխատանքային խումբ` աշխատանքային օրենսդրության կիրարկման մասին գործատուների համար ձեռնարկ մշակելու և հրապարակելու, -համատեղ իրազեկման միջոցառումներ իրականացնելու համար։

Մանրամասն ➜


ՀՀ ԱԱՏՄ և Թայեքս համագործակցության շրջանակներում կայացել է Քովիդի 19-ի հետ կապված իրավիճակի վերաբերյալ առցանց աշխատաժողով

29.06.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Թայեքս համագործակցության շրջանակներում հունիսի 28-29-ին կայացել է Քովիդի 19-ի հետ կապված իրավիճակի վերաբերյալ առցանց աշխատաժողով։ Երևանի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նոնա Հայրապետյանը ներկայացրել է Տեսչական մարմնի կողմից Քովիդ 19-ի կանխարգելմանն ուղղված գործողությունները, օրենսդրությունը և դրա կիրարկումը ՀՀ-ում։ ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ Լիլիթ Հունանյանը ներկայացրել է ՀՀ պետական սահմանի անցման կետերում ԱԱՏՄ սահմանային վերահսկողական հսկիչ կետերի գործունեությունը։ ԵՄ գործընկերներն իրենց հերթին ներկայացրել են Դանիայում և Ավստրիայում Քովիդ 19-ի կանխարգելման ուղղությամբ տեսչական մարմինների կողմից իրականացվող աշխատանքները։ Թայեքս տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքը Եվրահանձնաժողովի [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ