ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչներ Հրանտ Պապիկյանը և Տաթև Համբարձումյանը մասնակցել են «Հետազոտել, հաղորդակցվել, հզորացնել» կարգախոսով դասընթացին՝ որպես բանախոսներ։ Այն կազմակերպել էր «Կարիերայի Լաբ» կարիերայի և շարժունության կենտրոն ՀԿ-ն՝ Երևանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ, Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա շրջանակներում։ Միջոցառմանը մասնակցել են քոլեջների, դպրոցների, ստեղծագործական կենտրոնների ղեկավարներ, ներկայացուցիչներ։ ԱԱՏՄ մասնագետները պարզաբանումներ են ներկայացրել Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների, դրա որոշ դրույթների կիրարկման վերաբերյալ։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է հանդիպում-քննարկում՝ միգրացիոն խնդիրների շուրջ։ Հանդիպմանը մասնակցել են Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը, Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը, ՏՄ մասնագետներ, Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) միջազգային փորձագետ Կլաուս Ֆոլդենը, ՄՄԿ ներկայացուցիչներ Մարկո Պելեգրինին, Ալեքսեյ Պետրոսյանը և Կարինե Խոջոյանը։ Հանդիպման մասնակիցներին ողջունել է ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը՝ նշելով, որ Տեսչական մարմինն ակտիվորեն աշխատում է միջազգային կառույցների հետ, մասնավորապես՝ էլեկտրոնային ու թվային գործիքների ներդրման ուղղությամբ։ Հ. Ավագյանը կարևորել է աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանությունը՝ օրինակ բերելով, որ այս տարի [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է` փոփոխություն է կատարվել Կարանտին սահմանելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման մեջ։ Մասնավորապես՝ նախատեսվում է Հայաստանում կարնտինը երկարաձգել մինչև 2022 թվականի հունիսի 20-ը: Որոշման կետն ուժի մեջ է մտնում 2021 թվականի դեկտեմբերի 20-ից, ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում ՊՇՌ հետազոտության համար նմուշառման հնարավորությունը հանվում է, շարունակվում է որպես պահանջ մնալ վերջիններիս կողմից միայն ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատի կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու [...]
Մանրամասն ➜