azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ ղեկավարի շնորհավորական ուղերձը՝ տեսչական մարմնի կանոնադրության հաստատման օրվա կապակցությամբ

11.06.2021

Հարգելի՛ գործընկերներ, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցնե՛ր, Շնորհավորում եմ Ձեզ, մեր տեսչական մարմնի կանոնադրության հաստատման օրվա կապակցությամբ, դե յուրե` տեսչական մարմնի «ծննդյան օրվա»։ 2018 թ-ի հունիսի 11-ից առ այսօր տեսչական մարմինը բազմաթիվ փորձությունների միջով է անցել, ձեւավորման օրվանից ցնցումների ենթարկվել` որպես նորաստեղծ կառույց կազմավորվելու, ձեւավորվելու, հիմքերը դնելու փոխարեն։ Չնայած այդ բարդություններին, մենք միասին աշխատում ենք արդեն 21 ամիս, որոնք եւս լի էին անակնկալներով։ Այս ժամանակաշրջանում մեր երկիրն ապրեց ծանր ճակատագրական օրեր։ 2020թ-ի սկզբից համավարակով պայմանավորված մենք ամբողջ թիմով լծվեցինք արտակարգ ռեժիմով աշխատանքի, որը հետո մեզ համար դարձավ սովորական աշխատանքային ռեժիմ։ Տարեվերջին` պատերազմ, իր բոլոր ծանր հետեւանքներով, որը դեռ երկար ժամանակ արնահոսող վերքի նման ներքուստ կցավեցնի մեզ։ Բայց մենք կարողացել ենք միասին, մեկ միասնական [...]

Մանրամասն ➜


Կայացել է հերթական սեմինար-խորհրդատվությունը՝ Տեսչական մարմնում

10.06.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել «2021 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը» թեմայով հերթական սեմինար-խորհրդատվությունը։ Սեմինարը վարել են Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության մասնագետները։ Քննարկումը կայացել է աշխատանքային օրենսդրության վերջին փոփոխությունների շուրջ։ Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են սեմինար-խորհրդատվության մասնակիցների հարցերին։

Մանրամասն ➜


Հուշագիր՝ Տեսչական մարմնի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև

10.06.2021

Այսօր՝ հունիսի 10-ին, ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Միհայելա Ստոյկոսկան ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Կողմերը պայմանավորվել են համագործակցել ՀՀ կառավարության կողմից Տեսչական մարմնին հատկացված շենքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու շուրջ, ՄԱԶԾ-ի համաֆինանսավորումը կկազմի 20%։ Կարևորվել է առաջատար տեխնոլոգիաների և սարքավորումների կիրառումը՝ ուղղված էներգաարդյունավետության ներուժի իրացմանը։

Մանրամասն ➜




Վերադառնալ