azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ աշխատողները մասնակցել են աշխատանքային օրենսդրության վերաբերյալ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնած միջոցառմանը

18.06.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը, տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և տեսչականի աշխատակիցները մասնակցել են ՀՀ աշխատանքային օրենսգրքում 2021 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններին նվիրված՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնած միջոցառմանը։ Ողջույնի խոսքով  հանդես է եկել Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը։ Գոհար Դարբինյանը կարևորել է նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը։ Մասնակիցների ելույթներին հաջորդել է քննարկում, հարց ու պատասխան։    

Մանրամասն ➜


Տեսչական մարմինն իրազեկում է

18.06.2021

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝ ՀՀ կառավարության հունիսի 17-ի նիստում հավանության է արժանացել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օրենսդրական նախաձեռնությունը որոշվել է համարել անհետաձգելի և սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով: Նախագծի ընդունման նպատակն է 2020 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-266-Ն օրենքում հստակեցնել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից քննվող վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը։ Արդյունքում տեսչական մարմինները հնարավորություն կստանան լիարժեքորեն իրականացնել իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով վերահսկողության [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ ղեկավարի նախագահությամբ կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի խորհրդաժողովը

18.06.2021

Առցանց հարթակում կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի (РАИТ СНГ и Монголии, RALI) հերթական խորհրդաժողովը՝ Հայաստանի ներկայացուցիչ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի նախագահությամբ։ Այսօրվա հեռավար հանդիպման օրակարգում աշխատանքային օրենսդրության պահանջների առավել տարածված խախտումներն ու տեսչական գործունեության ընթացքում հաճախակի հանդիպող խնդիրներն էին։ Խորհրդաժողովին մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը, ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի անդամ երկրների, արհմիությունների ներկայացուցիչներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն իր ողջույնի [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ