azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ է ԿԱՏԱՐՎԵԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՕ-160-Ն ՕՐԵՆՔՈՒՄ

23.06.2021

Փոփոխվել է նպաստների հաշվարկման կարգը, որն ուժի մեջ է մտել 20.06.2021թ.-ից — Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստն այսուհետ վճարվելու է ժամանակավոր անաշխատունակության բոլոր օրերի համար՝ սկսած առաջին օրվանից, — եթե նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, — այսուհետ նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է 12 ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելու ամիսը վճարված եկամուտը։

Մանրամասն ➜


Սեմինար-խորհրդատվություն՝ ԱԱՏՄ-ում

23.06.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կազմակերպում է սեմինար-խորհրդատվություն՝ «Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները և Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները» թեմայով։ Սեմինարը կվարեն Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի մասնագետները։ Սեմինար-խորհրդատվությունը կկայանա սույն թվականի հունիսի 24-ին, ժամը 16:00-ին։ Ցանկացողները կարող են մասնակցության համար դիմում ուղարկել՝ press@hlib.am էլեկտրոնային հասցեին։ Տեղերը սահմանափակ են։ Անցկացման վայրը՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակ Արմենակյան 129, 5-րդ հարկ։

Մանրամասն ➜


23.06.2021

Հաշվի առնելով այսօր և առաջիկա 2 օրերին Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաև Երևանում կանխատեսված ջերմաստիճանը՝ +40, իսկ առանձին ցածրադիր հատվածներում մինչև +41 աստիճան, որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու՝ ՀՀ ԱԱՏՄ-ն հորդորում է` խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես 11:00-17:00 ընկած ժամանակահատվածում, հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել բաց գույնի, բամբակյա կտորից, ազատ, օդաթափանց հագուստ, ամենօրյա աշխատանքները հնարավորինս կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա, հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի օճառի օգտագործմամբ, չաղտոտել շրջակայքը, շրջակայքում ջրամատակարարման և կոյուղու [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ