Հարգելի գործատուներ, Հանրապետությունում բարձր ջերմաստիճանով պայմանավորված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է. — ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված է, որ աշխատավայրում +40 աստիճան ցելսիուսից բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի ժամանակ, երբ հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ, աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին պետք է տրամադրվեն հատուկ ընդմիջումներ՝ հովանալու և հանգստանալու համար, — հատուկ ընդմիջումները պետք է կիրառվեն հաշվի առնելով կատարվող ֆիզիկական աշխատանքի ծանրությունը, հետևյալ սկզբունքով՝ ավելի ծանր ֆիզիկական աշխատանքներ կատարող աշխատողների համար ապահովել հաճախակի և ավելի երկար տևողությամբ հատուկ ընդմիջումներ, առավելագույնս նվազեցնելով ջերմային ծանրաբեռնվածության գումարային տևողությունը, — ապահովել աշխատավայրում թույլատրելի ջերմաստիճանային պայմաններով հանգստի տեղեր, — հաշվի առնելով աշխատանքային [...]
Մանրամասն ➜Փոփոխվել է նպաստների հաշվարկման կարգը, որն ուժի մեջ է մտել 20.06.2021թ.-ից — Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստն այսուհետ վճարվելու է ժամանակավոր անաշխատունակության բոլոր օրերի համար՝ սկսած առաջին օրվանից, — եթե նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, — այսուհետ նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է 12 ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելու ամիսը վճարված եկամուտը։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կազմակերպում է սեմինար-խորհրդատվություն՝ «Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները և Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները» թեմայով։ Սեմինարը կվարեն Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի մասնագետները։ Սեմինար-խորհրդատվությունը կկայանա սույն թվականի հունիսի 24-ին, ժամը 16:00-ին։ Ցանկացողները կարող են մասնակցության համար դիմում ուղարկել՝ press@hlib.am էլեկտրոնային հասցեին։ Տեղերը սահմանափակ են։ Անցկացման վայրը՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակ Արմենակյան 129, 5-րդ հարկ։
Մանրամասն ➜