Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտի «Կենսագործունեության անվտանգության» մասնագիտության վեցերորդ կուրսի ուսանողների հերթական խումբը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում անցկացվող ուսումնական պրակտիկայի շրջանակներում փորձուսումն անցկացրել է շինհրապարակում։
Գիտելիքների գործնական կիրառումն առավել արդյունավետ կազմակերպելու համար Տեսչական մարմինը դիմել էր շինարարություն իրականացնող ընկերությանը և վերջինների համաձայնությամբ սովորողների ուսումնական պրակտիկան այսօր անցկացրել է շինարարական հրապարակում։
ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի տեսուչներն ու շինարարության պատասխանատուները ուսանողներին տեղում ծանոթացրել են շինաշխատանքներին, անվտանգության անհրաժեշտ միջոցառումներին, պատասխանել են նաև նրանց հարցերին։
Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթանում են աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի հարաբերությունները կարգավորող իրավական ակտերին ու աշխատանքային օրենսդրության ոլորտի այլ կարգավորումներին։