azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Հանդիպում–քննարկում՝ նվիրված Աշխատանքի օրվան

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը մայիսի 1-ին  մասնակցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացած Աշխատանքի օրվան նվիրված հանդիպում–քննարկմանը:

Միջոցառմանը ներկա են եղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի անդամները, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խաչատրյանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև տարբեր կազմակերպությունների և բուհերի ուսանողներ։

Միջոցառման նպատակն էր իրազեկել երիտասարդներին՝ աշխատանքային իրավունքի և գործատու-աշխատող իրավահարաբերությունների, արհմիությունների մասին։

Քննարկումից հետո մասնակիցներն իրենց հարցերն են ուղղել բանախոսներին։



Վերադառնալ