azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ աշխատակիցները մասնակցել են Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ ռազմավարական նախագծի քննարկմանը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը և Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Գոռ Հովհաննիսյանը մասնակցել են Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ ռազմավարական նախագծի քննարկմանը։

Առողջապահության նախարարության կողմից կազմակերպված աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են բժշկական օգնության որակի վերաբերյալ արդի մոտեցումները, ԱԱՊ օղակի ուսումնասիրության ընթացքում բացահայտված որակի խնդիրները, ինչպես նաև առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը:

Նախագիծը կյանքի կոչելուց հետո իրազեկման և վերահսկողական գործառույթները վերապահվելու են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։

Նախագիծը մշակվել է Ասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցությամբ: Համաշխարհային բանկի աջակցությամբ կորեական HIRA կազմակերպությունը նախագծի մշակման համար տրամադրվել է խորհրդատվություն:



Վերադառնալ