ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։
Ընդհանուր առմամբ կատարվել է 89 ստուգայց, այդ թվում՝ 43 տրանսպորտ, 42 մանրամեծածախ առևտրի կենտրոններ, 3 դեղատուն, 1 գրասենյակ։ Հայտնաբերվել է 8 խախտում։
Մարզային տարածքային կենտրոնները ստուգայցեր են կատարել Գորիս և Վանաձոր քաղաքներում։
Covid-անվտանգության կանոնների պահպանմանը միտված վերահսկողության թիրախում առավելապես պետական կառույցներն են եղել՝ Ոստիկանության վարչություն, անձնագրային բաժանմունքներ, սոցիալական ծառայություն, գրասենյակներ, նաև արդյունաբերական, կտորի, հագուստի, զարդերի առևտրի կենտրոններ։
Խախտումների արձանագրման դեպքում տրվել են նախազգուշացումներ։