azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Տեսչական ստուգումները մի շարք խախտումներ են արձանագրել մարզերում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային և հարավային տարածքային ստորաբաժանման աշխատակիցները ստուգայցերով եղել են Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքներում, ինչպես նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:

Տեսչական մարմնի աշխատակիցների ստուգայցը եղել է վերոնշյալ համայնքներում գործող գրասենյակային փակ տարածքներում, նախադպրոցական, ուսումնական հաստատություններում, պոլիկլինիկաներում, ստոմատոլոգիական կլինիկաներում, դեղատներում, տոնավաճառներում, ինչպես նաև մանրամեծածախ առևտրի այլ կետերում և վարսավիրանոցներում:

Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։

Տեսչական մարմնի մասնագետներն արձանագրել են դիմակ չկրելու, հեռավար ջերմաչափեր չունենալու դեպքեր։ Եղել են որոշ խախտումներ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանների վարման կարգում։

ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումների տեսուչները տվել են մի շարք հանձնարարականներ առկա թերություններն ու խախտումները վերացնելու ուղղությամբ:

Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։

 
  
  
 



Վերադառնալ