azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Բացառիկ ծանր տարի՝ գերծանրաբեռնված ռեժիմով․ ԱԱՏՄ-ն ամփոփել է աշխատանքային տարին

30.12.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տարին ամփոփել է տարեկան հեռավար ժողովով, որին մասնակցել են գլխամասի, ԱԱՏՄ տարածքային 5 կենտրոնների, սահմանային բժշկասանիտարական հսկիչ 7 կետերի շուրջ 234 աշխատողները։ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը նկատել է, որ 2020-ը բացառիկ ծանր տարի էր, եւ այս պայմաններում ԱԱՏՄ թիմը գերծանրաբեռնված իր աշխատանքում պատասխանատու մոտեցում է ցուցաբերել։ Ավագյանը շնորհակալություն է հայտնել ԱԱՏՄ ողջ թիմին՝ ահռելի աշխատանքի, պատասխանատվության, բարեխիղճ գործակցության ու տարին պատվով ավարտելու համար՝ թիմային աշխատանքը գնահատելով գոհացնող։ Հատուկ շնորհակալություն է ուղղվել ՍԲՀԿ-ների բոլոր աշխատողներին՝ անխտիր․ «նրանց բոլորի մոտ տոնական օրերը սովորական աշխատանքային օրեր են, սովորական հերթապահություն, սովորական, սակայն չափազանց կարեւոր աշխատանք»։ Կարգապահություն ու փոխադարձ հարգանք՝ սա է տեսչականի թիմային աշխատանքի հիմքում։ Ավագյանի շնորհակալությանն ու ԱԱՏՄ [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ ստուգայցը՝ Լոռու,Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

29.12.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան և հյուսիսային տարածքային կենտրոնների աշխատակիցները շարունակական ստուգայցերով եղել են Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզկենտրոններում և հարակից քաղաքներում: Սևանի քաղաքապետարանում, Մարտունի և Աբովյան քաղաքների ստոմատոլոգիական կենտրոններում, վարսավիրանոցներում և գրասենյակային տարածքներում տեսչական մարմնի մասագետներն ընդհանուր առմամբ Covid-անվտանգության նորմերի պահպանման առումով բավարար պատկեր են արձանագրել։ Թերություններ են եղել ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների լրացման կարգում։ Վանաձորի տասնյակից ավելի խանութներում՝ մթերայինից մինչև շինարարական, արձանագրվել են համատարած դիմակներ չկրելու փաստեր, խանութներում եղել են հերթեր ու կուտակումներ: Նկատվել է օգտագործված դիմակների համար նախատեսված ոտնակով աղբամանների սահմանված քանակի պակաս: ԱԱՏՄ մասնագետները խախտումները վերացնելու գրավոր հանձնարարականներ են տվել տնտեսավարողներին։ [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի աշխատանքային 4 խումբ այսօր ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Կենտրոն վարչական շրջանի առևտրի կենտրոններում

29.12.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հաշվի առնելով այս օրերին որոշակիորեն ակտիվացած առևտուրը, Covid-անվտանգության նորմերը դիտարկում է առևտրի խոշոր կենտրոններում։ ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի աշխատանքային 4 խումբ այսօր ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Կենտրոն վարչական շրջանի առևտրի կենտրոններում, մասնավորապես, «Ռոսիա» մոլում։ Ընդհանուր առմամբ, տնտեսավարողների մոտ առկա են ախտահանիչ նյութեր, առողջապահության նախարարի հրամանով պահանջվող գրանցամատյաններ, կատարվում է նաև հեռավար ջերմաչափում։ Սակայն տեսչականի մասնագետները փաստում են՝ վերջին օրերին առավել շատ արձանագրվում են սոցիալական հեռավորություն չպահպանելու և կուտակումների հետ կապված խախտումներ, ավելացել են նաև դիմակ չկրելու դեպքերը։ Մի շարք տնտեսավարողների ԱԱՏՄ տեսուչները տվել են հանձնարարականներ՝ առկա թերություններն ու խախտումները վերացնելու ուղղությամբ։ ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս հորդորում է խստագույնս պահպանել համավարակի [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ