azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Շուրջ 4 տասնյակ ստուգայց՝ Ալավերդիում և Ստեփանավանում․ խախտումները շատացել են

28.10.2020

Բանկեր, ֆինանսական կազմակերպություններ, մանր ու միջին առևտրի կետեր, դեղատներ, գեղեցկության սրահներ և վարսավիրանցներ․ ԱԱՏՄ ստուգայցերն այս ոլորտներում գործող տնտեսավարողների մոտ այսօր արձանագրել են հակահամաճարակային նորմերի պահպանման թերություններ․ ռազմական դրության շրջանում տնտեսավարողների կողմից նկատվում է կանոնների պահպանման հանդեպ զգոնության թուլացում։ Հաճախակի են ժամը 10:00-12:00 միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու վերաբերյալ առողջապահության նախարարի 17-ն որոշման կետ ի խախտումները․ տնտեսավարողների մի մասը թյուրիմացաբար կարծում է, թե այս նորմն ուժը կորցրել է։ Երբեմն թերի են լրացվում ջերմաչափման և ախտահանման աշխատանքների գրանցամատյանները, իսկ որոշ տնտեսավարողների մոտ նշանակված չի լինում վարակի տարածման կանխարգելման պատասխանատու աշխատակից։ Խախտումներ արձանագրելու դեպքում տեսուչներն իրականացնում են բացատրական աշխատանք, տրամադրում խորհրդատվություն, որոշ թերություններ [...]

Մանրամասն ➜


Երևանի ջրամատակարարման համակարգի անվտանգությունը ևս ուժեղացված վերահսկողության ներքո է

28.10.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը 14-օրյա զննում են իրականացրել մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգում՝ 20 օրվա կարգավորիչ ջրավազաններում և սանիտարական պահպանման 2 գոտում։ Ջրի անվտանգության վերահսկողական միջոցառումներն ԱԱՏՄ-ի կողմից խստացվել են ՀՀ-ում ռազմական դրության ընթացքում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով՝ ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի հրամանով։ Ջրի անվտանգության հարցերի շուրջ քննարկումներ են կազմակերպվել և միջոցառումներ են ձեռնարկվել նաև հանրապետության մարզերում։ Որպես սանիտարահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին՝ ԱԱՏՄ-ն արձանագրվող շեղումների դեպքում իրավասու է կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար օգտագործվող ջրի օգտագործումը կասեցնելու կարգադրագիր տալ, մինչև շեղումները բացառվեն։ ԱԱՏՄ ուժեղացված վերահսկողությունը խմելու ջրի [...]

Մանրամասն ➜


Ստուգայցեր՝ Կապանում և Սիսիանում

28.10.2020

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված նորմերի պահպանումը դիտարկվում է ամենատարբեր ոլորտներում՝ առեւտրի եւ սպասարկման օբյեկտներ, բանկեր, գրասենյակներ, գեղեցկության սրահներ, բշժկական հիմնարկներ եւ այլն։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 17-ն որոշմամբ սահմանված անվտանգության կանոնների պահպանումը պարտադիր է, այլապես սահմանվում են տուգանքներ։ Ռազմական դրության շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված քայլերը շատ ավելի մեծ կարեւորություն ունեն․ ամուր սահմանը սկսվում է առողջ թիկունքից։

Մանրամասն ➜




Վերադառնալ