ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել սեմինար-խորհրդատվություն՝ «Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները և Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները» թեմայով։
Սեմինարը վարել են Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և գլխավոր տեսուչ Հրանտ Պապիկյանը։
Քննարկումը կայացել է աշխատանքային օրենսդրության վերջին փոփոխությունների շուրջ։
Սեմինար-խորհրդատվությունները կկրեն շարունակական բնույթ։