azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Տեսչական ստուգումները շարունակվում են ՀՀ ողջ տարածքում. Ի՞նչ է արձանագրել Վանաձորում ԱԱՏՄ ստուգայցը

Դիմակ չկրելու համատարած դեպքեր, հեռավար ջերմաչափների բացակայություն և նորմերին չհամապատասխանող գրանցամատյաններ. նման խախտումներ են արձանագրել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը Վանաձոր քաղաքում ստուգայցերի ժամանակ։

Տեսչական մարմնի մասնագետները ուշադրության են առել սանիտարահամաճարակային նորմերի պահպանումը «Հայփստ»-ի բաժանմունքում, դպրոցներում, մանկապարտեզներում, դեղատներում և առևտրի կետերում։

Քաղաքի դպրոցներում և մանկապարտեզներում ԱԱՏՄ տեսուչները խախտումներ չեն արձանագրել։ Ստուգայցերին զուգահեռ տեսչականի աշխատակիցները իրազեկման թերթիկներ են փակցնում ուսումնական հաստատություններում։

ԱԱՏՄ տեսուչները փաստում են՝ մյուս տնտեսավարողների մոտ հիմնականում եղել են արագ շտկման ենթակա թերացումներ, որոնց մասին տնտեսավարողները զգուշացվել են, որոշ դեպքերում տրամադրվել են նաև գրանցամատյանների ձևաչափեր։

Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։


 



Վերադառնալ