azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ. Կրկնախախտման դեպքով կայացվել է վարչական տույժի վերաբերյալ որոշում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները հերթական ստուգայցով եղել են Արարատի և Արագածոտնի մարզերում գործող արտադրական ձեռնարկություններում, հանրակրթական դպրոցներում, բժշկական կազմակերպություններում, առևտրի կենտրոններում և սպասարկման գրասենյակներում:

Վերոնշյալ հաստատություններում խախտումներ են արձանագրվել ախտահանման գործընթացում, գրանցամատյանների վարման կարգում, բացակայել են նաև իրազեկման թերթիկները։

Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են կրկնախախտման դեպքեր, դրանցից մեկով  կայացվել է վարչական տույժի վերաբերյալ որոշում:

ԱԱՏՄ մասնագետները տվել են  նաև մի շարք հանձնարարականներ՝ առկա թերություններն ու խախտումները վերացնելու ուղղությամբ։

Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։

  



Վերադառնալ