Հիմք ընդունելով թեժ գծով ստացվող հարցերը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է` ՀՀ տարածքից դուրս գալիս օդանավակայանում և սահմանային անցման կետերում COVID-թեստի պատասխանի ներկայացման պահանջ սահմանված չէ, եթե դա չի պահանջվում ավիափոխադրող կազմակերպությունների կողմից կամ մուտք գործելու երկրի նորմատիվ իրավական ակտերով։ Հիշեցնում ենք նաև՝ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջ սահմանված է ՀՀ մուտք գործելիս։ Եթե անձն ունի առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid-ի բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ազատվում է ինքնամեկուսացումից։ Եթե առկա չէ Covid բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում։ Այդ դեպքում նրան տրվում է պարտադիր ինքնամեկուսացման հրահանգ՝ մինչև ՊՇՌ հետազոտության արդյունքների ստացումը։ Միաժամանակ, ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցների կողմից ծանուցվում է ինքնամեկուսացման կանոնների և [...]
Մանրամասն ➜Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարում է Տեսչական մարմնում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին արտաքին մրցույթ՝ — Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ-տեսուչ (ծածկագիր՝ 66-27.2-Ղ3-1) Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 08․12.2020թ: Մանրամասները՝ կից հղումով։
Մանրամասն ➜Հիմք ընդունելով ԱԱՏՄ թեժ գծով ստացվող հարցերը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է՝ ՀՀ սահմանին մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմի սահմանափակումների վերացումը վերաբերում է բացառապես ռազմական դրության պայմանների փոփոխությանը։ Իսկ համավարակով պայմանավորված սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ՝ սահմանված ՀՀ կառավարության 1514-ն որոշմամբ։ Մասնավորապես, ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 2-ի 1917-Ն որոշմամբ (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147807) վերացվել է 2020թ. սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում ՀՀ մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանափակումը, այն է՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, պաշտպանության նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը կարող են անձանց արգելել Հայաստան մուտք գործելը (բացառությամբ՝ ՀՀ քաղաքացիների) և դուրս գալը՝ պետական անվտանգության, մարդկանց կյանքի և [...]
Մանրամասն ➜