azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ Արցախում է ԱԱՏՄ աշխատակիցների խումբը

16.10.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքային տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ Արցախում է ԱԱՏՄ աշխատակիցների խումբը՝ փոխօգնության կարգով մի շարք աշխատանքներում ներգրավվելու հանձնարականով։ Ավագյանը գործուղվել է Արցախ ՀՀ վարչապետի որոշմամբ։ Տեսչականի թիմն Արցախում, ի թիվս այլ աշխատանքների, նաեւ հերթապահություն եւ վերահսկողական աշխատանք է իրականացնում կամավորաբար հավաքագրված դեղերի պահեստների, դրանց պահպանման պայմանների ու ժամկետերի նկատմամբ, ինչպես նաեւ հումանիտար օգնություն է բաժանում ապաստարաններում գտնվողներին։ Հանձնարարված է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:

Մանրամասն ➜


15.10.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կոչը ‼️Սիրելի՛ հայրենակիցներ, Եթե ցանկանում ենք, որ՝ 📌Հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորները ստանան լավագույն բուժսպասարկումը, 📌Կորոնավիրուսով վարակված պացիենտները ստանան պատշաճ բուժում, 📌Տնտեսությունը շարունակի բնականոն աշխատանքը՝ ապահովելով առաջնագիծն անհրաժեշտ աջակցությամբ, ապա ամեն ինչ պետք է անենք կորոնավիրուսով չվարակվելու համար, այն է՝ խստորեն հետևենք հակահամաճարակային կանոններին։ Այս օրերին պետք է լինենք ծայրահեղ կարգապահ և ուշադիր, կրենք դիմակ, պահպանենք առնվազն 1,5 մետր հեռավորություն, պարբերաբար ախտահանենք ձեռքերը և զերծ մնանք անհարկի շփումներից: ✅Հետևե՛նք հակահամաճարակային կանոններին, ✅Կանխե՛նք կորոնավիրուսի տարածումը, ✅Ամուր պահե՛նք մեր թիկունքը, Քանի որ անխուսափելիորեն #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ։

Մանրամասն ➜


Ռազմական դրության պայմաններում անհրաժեշտ թեժ գծեր

15.10.2020

  ❗️❗️❗️ Ռազմական դրության պայմաններում անհրաժեշտ թեժ գծեր՝ 📞 Ռազմական դրության պայմաններում սոցիալական աջակցություն տրամադրելու և ստանալու համար զանգահարել 117 կամ 114 📞 Առողջական խնդիրների, այդ թվում՝ կորոնավիրուսի նախանշանների դեպքում այցելել ժամանակավոր բնակության վայրին ամենամոտ գտնվող պոլիկլինիկա, թեժ գիծ` 8003 📞 Զինծառայողների կամ կամավոր զինվորագրվածների մասին տեղեկատվություն ստանալու համար Պաշտպանության նախարարության թեժ գիծ` 1 28, 8501, 8503 📞 Մարտական գործողությունների մասնակից անձանց և նրանց ընտանիքներին, ինչպես նաև տուժած քաղաքացիներին անվճար օնլայն հոգեբանական օգնություն ցուցաբերելու թեժ գիծ` 060 834 777 📞 Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն ՀՀ-ում՝ սկսած հոկտեմբերի 9-ից։ Այցելել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ