azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը մասնակցել է ՀՀ-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երրորդ նիստին

16.09.2020

Կայացել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների համատեղ խորհրդի երրորդ առցանց նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՄՆ միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացվող հարցեր աշխատանքի, առևտրի տեխնիկական խոչընդոտների, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP) ծրագրի, ԱՄՆ ներմուծման սանիտարական և բուսասանիտարական պահանջների, ԱՀԿ շրջանակներում ընթացող բանակցությունների, առևտրային դիվանագիտության ոլորտում համագործակցության, ինչպես նաև COVID-19-ի առնչությամբ ոլորտային համագործակցության հնարավոր ուղղությունների և այլնի վերաբերյալ։ Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երրորդ նիստը հայկական կողմից նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դենիել Մուլանին։ Հայկական կողմից նիստին մասնակցել են ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի, Էկոնոմիկայի, Արտաքին գործերի ու Աշխատանքի և [...]

Մանրամասն ➜


Ժամը 10-12-ին միայն տարեցներին սպասարկելու կանոնը կրկին ուժի մեջ է․ ԱԱՏՄ-ն իրազեկում է

16.09.2020

Առևտրի իրականացման վայրերում ամեն օր՝ ժամը 10-12-ին, միայն տարեցներին սպասարկելու կանոնը կրկին ուժի մեջ է։ Կարանտինի շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված սանիտարական կանոնները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ․ օգոստոսի 4-ի 17-Ն հրամանով․ հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145242։ Որպես սահմանված կանոնների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ վերոնշյալ հրամանում առանձին հավելվածներով սահմանված են տարբեր ոլորտների կողմից պարտադիր կատարման ենթակա սանիտարական կանոնները։ Դրանց չպահպանումը ենթադրում է վարչական պատասխանատվության միջոցներ՝ սահմանված Վարչական իրավախախտումների մասին օրենքի, մասնավորապես, 182․4 հոդվածով․ հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145847։

Մանրամասն ➜


Կարանտինի պայմաններում համավարակի հետ կապված կասեցումներ չենք իրականացնելու․Ասոյան

15.09.2020

Այսուհետ հակահամաճարակային կանոնների խախտումներ թույլ տված տնտեսավարողների համար կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ գործունեության ժամանակավոր արգելքի փոխարեն. խորհրդարանում այսօր այս մասին ասել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ պատասխանելով պատգամավորի հարցին՝ արդյոք կարանտինի շրջանում սանիտահամաճարակային վիճակի բարելավմանն ուղղված իրավական նոր կարգավորումները կամայականության հնարավոր դրսևորումներ չեն առաջացնի։ Կարանտինի ժամանակ տեսչական մարմինները կշարունակեն կասեցումները, թե՞ ոչ Վարչական պատասխանատվության ի՞նչ միջոցներ են նախատեսված համավարակը կանխելու նպատակով հաստատված անվտանգության կանոնների խախտման դեպքում։ Մանրամասները՝ տեսանյութում։

Մանրամասն ➜




Վերադառնալ