ԱԱՏՄ հարավային տարածքային ստորաբաժանման մշտադիտարկումների շրջանակն այսօր ընդգրկել է խմիչքի, պահածոների խոշոր արտադրություններ՝ Արմավիրի մարզում, բժշկական հիմնարկներ, մասնավորապես՝ ատամնաբուժական կաբինետներ, գեղեցկության սրահներ, դեղատներ՝ Արագածոտնի մարզում: Դիտարկումների ընթացքում խախտումներ դեռևս գրանցվում են, ամենամտահոգիչը՝ կապված ախտահանումների, սահմանված թվով փակվող աղբամանների, գրանցամատյանների, ախտահանման նյութերի բացակայության հետ։ Արձանագրած խախտումների հիմքով կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։ ԱԱՏՄ-ն հերթական անգամ շեշտում է՝ պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը ենթակա է պարտադիր կատարման, այլաապես կկիրառվի վարչական պատասխանատվություն։
Մանրամասն ➜Կրկին ուժեղացված ստուգայցերով՝ կրկին հյուրանոցներում․ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային խմբերն այսօր, ի թիվս տարբեր ոլորտներում գործող այլ տնտեսավարողների, դիտարկել են նաեւ խոշոր հյուրանոցներ եւ հանգստյան տներ։ Մշտադիտարկումներն իրականացվում են ԱԱՏՄ տարածքային բոլոր ստորաբաժանումների կողմից՝ Երեւանում եւ բոլոր մարզերում՝ համաժամանակյա։ Ջերմուկում ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերի հետքերով ստուգայց է կատարվել մի շարք հյուրանոցներում։ Ըստ դիտարկումների՝ սահմանված անվտանգության նորմերի պահպանումն առավել բարվոք պատկեր է գրանցում, սակայն մեծաթիվ են դիմակ չկրելու դեպքերը։ Համաժամանակյա այցերը շարունակվել են Սեւանի ափամերձ հյուրանոցներում, մասնավորապես, Շորժայի հատվածում։ Այս տարածքներում զգալի խախտումներ են գրանցվել, ամենամտահոգիչը՝ կապված ախտահանումների, սահմանված թվով փակվող աղբամանների, գրանցամատյանների, ախտահանման նյութերի բացակայության հետ։ Այս հատվածում գործող [...]
Մանրամասն ➜Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը որոշել է առողջացնել իր արհմիությունն ու ստեղծել օրինակելի մոդել։ Այս ուղղությամբ կատարված աշխատանքի, տեսչական մարմնում վերջին կադրային փոփոխությունների, համավարակի պայմաններում գերբեռնված աշխատանքի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի պետի տեղակալ, ԱԱՏՄ աշխատողների արհմիության ղեկավար Մարիետա Հախվերդյանի հետ։ https://armenpress.am/arm/news/1024626.html?fbclid=IwAR3yVxoa7W1VxRXdY7lbdtSl2kCo6Lu04xxeyMwc0Fq1P7kFnrFy3xJ31VU
Մանրամասն ➜