azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ՀՀ ԱԱՏՄ-ն   վաստակած հանգստի է ճանապարհել աշխատակիցների

02.09.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մեծարանքով ու գնահատանքով   վաստակած հանգստի է ճանապարհել ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ Արմենուհի Առուստամյանին և Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետ Կարինե Միրզոյանին։ Տարիների նվիրված աշխատանքի, ոլորտում մեծ ավանդի, ցուցաբերած մասնագիտական բարձր որակների և բարեխիղճ մոտեցման համար տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը շնորհակալագրեր է հանձնել նրանց։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը շնորհակալություն է հայտնել երկարամյա արդյունավետ գործունեության, իրենց սրտացավ վերաբերմունքն ու մասնագիտական հմտությունները բարեխղճորեն   ի նպաստ աշխատանքի ծառայեցնելու համար: ԱԱՏՄ արհմիության կողմից հանձնվել են նաև նվերներ։ Տեսչականի երկարամյա աշխատակիցները ևս շնորհակալություն են հայտնել համատեղ աշխատանքի ու տրված գնահատականի համար։ ԱԱՏՄ [...]

Մանրամասն ➜


24 ժամով արգելվել է 5 տնտեսավարողի գործունեություն

02.09.2020

Պարետի սահմանած նորմերի խախտման հիմքով  Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր իրականացրել է  կասեցման աշխատանքներ․ 24 ժամով արգելվել է 5 տնտեսավարողի գործունեություն` Երևանում և Արթիկ քաղաքում։ Ժամանակավոր կասեցման պատճառ են հանդիսացել տնտեսավարողների մոտ ջերմաչափման գրանցամատյանի, իրազեկման թերթիկների, ոտնակով փակվող աղբամանների բացակայությունը, ինչպես նաև մարդկանց կուտակումները։  

Մանրամասն ➜


ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերը շարունակվում են

02.09.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներն անակնկալ ստուգայցերով պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումն այսօր դիտարկել են Հանրապետության ողջ տարածքում։ Ուժեղացված ստուգայցերը շարունակվել են սուպերմարկետների մասնաճյուղերում, դեղատներում, գեղեցկության սրահներում և այլն։ Վերահսկողական աշխատանքների շրջանակում ԱԱՏՄ-ն կոպիտ խախտումներ չի արձանագրել։ Զուգընթաց իրականացվել է նաև իրազեկման աշխատանք, տրվել են պարտադիր կատարման ցուցումներ:

Մանրամասն ➜




Վերադառնալ