Տեսչական մարմինների և դրանց համակարգման գրասենյակի աշխատակիցները միացել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող դրամահավաքին՝ կատարելով 43.500.000 դրամի փոխանցում: https://www.himnadram.org/en
Մանրամասն ➜Հաստատվել են ռազմական դրության ժամանակ դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, սննդամթերքի ձեռքբերման եվ շրջանառության հատուկ կարգը և ցանկերը՝ ըստ կառավարության համապատասխան որոշման։ Ըստ այդմ՝ սահմանվել է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ ապահովում է դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում դրանց որակի և անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունը։ Որոշում
Մանրամասն ➜Սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի դիտարկում եւ ջերմաչափում․ ԱԱՏՄ-ն աշխատում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացման վայրում։ Աշխատանքները տեղում համակարգում է ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ապահովում է Երեւանում նիստի անցկացման վայրում և պատվիրակությունների անդամների կեցավայրերում հակահամաճարակային և սանիտարահիգիենիկ միջոցառումների իրականացման վերահսկողությունը:
Մանրամասն ➜